211652_close_icon
views-count959 դիտում article-date 15:21 27-06-2022

ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի միջին եւ մեծ հեռահարության ՀՀՊ համակարգեր. CNN

Միացյալ Նահանգերը պատրաստ Է Ուկրաինային մատակարարելու միջին եւ մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգեր (ՀՀՊ): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին այդ մասին հաղորդել Է CNN հեուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հեռուստաընկերության տվյալներով՝ շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը կհայտրարարի, որ գնել Է «երկիր – օդ» դասի համապատասխան առաջավոր համակարգեր եւ դրանք կհանձնի Կիեւին:

Բացի դրանից, սպասվում Է տեղեկատվության հրապարակում հակամարտկոցային ռադարների եւ լրացուցիչ հրետանային արկերի մատակարարումների մասին: Ինչպես նշում Է հեռուստաընկերությունը, Կիեւն արդեն վաղուց Է արեւմտյան երկրներին խնդրել NASAMS շարժական զենիթահրթիռային համալիրների մատակարարումների մասին, որոնք կարող են թիրախները խոցել մինչեւ 160 կիլոմետր հեռավորության վրա, սակայն դրանց յուրացման համար լրացուցիչ ուսուցում կպահանջվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր