1061 դիտում
12:17 24-11-2014
Արդարադատության նախարարը Ռուսաստանում հանդիպել է ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Ռուսաստանի Դաշնություն կատարած երկօրյա այցի շրջանակում, հանդիպել է ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին: Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտա-կրթական բնագավառում, իրավապահ մարմիններում:
Նախարարը ներկաների խնդրանքով անդրադարձել է երկօրյա աշխատանքային այցի նպատակներին, ներկայացրել արդյունքները՝ առանձնացնելով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նա անդրադարձել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումներին:
Հովհաննես Մանուկյանը լսել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի քաղաքացիներին հուզող առավել կարևոր խնդիրների վերաբերյալ ասոցիացիայի անդամների տեսակետները: Փաստաբանները ներկայացրել են Հայաստանի քաղաքացիների իրավական օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունները և ընթացիկ խնդիրները, մասնավորապես` ամուսնա-ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական կացության խնդիրներին առնչվող որոշ հարցեր: Հանդիպմանը քննարկվել է նաև Ասոցիացիայի կողմից Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի իրավական սպասարկման աշխատանքը:
Ներկաները նախարարին հավաստիացրել են, որ հայրենիքի իրավաբանների հետ կապերն ամրապնդելու, նոր գործընկերներ ձեռք բերելու , Հայաստանում և Ռուսաստանում գործարքների և ներդրումների իրավական սպասարկումն ապահովելու անհրաժեշտություն կա և պատրաստակամություն են հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցել Հայաստանի համապատասխան մասնագետների հետ: Քննարկվել են նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպչական հարցերը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
994 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
874 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
763 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին