211652_close_icon
views-count5096 դիտում article-date 19:44 24-11-2014

24-ամյա երիտասարդը դանակահարել է ընկերոջը՝ մեքենայի դուռը չփակելու համար

24-ամյա Սերյոժա Նազարեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի 2 հասցեում գտնվող շինության դիմաց Թ.Հակոբյանի հետ, վերջինիս «Գազ-26» մակնիշի 35 VT 292 հ/հ ավտոմեքենայի մեջ ոգելից խմիչք է օգտագործել, որից հետո Ս. Նազարեթյանն իջել է մեքենայից եւ առանց դուռը փակելու՝ փորձել հեռանալ: Թ. Հակոբյանը դուռը չփակելու համար Ս. Նազարեթյանին դիտողություն է արել եւ պահանջել է փակել դուռը, սակայն մերժում ստանալուց հետո, նրա եւ Թ. Հակոբյանի միջեւ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Ս. Նազարեթյանը Թ. Հակոբյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, սուր ծակող-կտրող գործիքով 1 անգամ հարվածել է նրա որովայնի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քնության օրը:

Նմանատիպ նյութեր