211652_close_icon

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված երեկո. համաշխարհային պրեմիերա՝ «Պոետի կյանքը»

views-count1266 դիտում article-date 10:08 25-11-2014
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2014 թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հոբելյանական երեկոյին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր» երգչախումբը՝ Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի «Պոետի կյանքը» օրատորիան՝ նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին /համաշխարհային պրեմիերա/, խմբերգերի շարք և մեներգերի ընտրանի: Մենակատարներ՝ Մոնիկա Մանուչարովա, Մերի Մնջոյան, Աննա Ավդալյան, Ծովինար Գևորգյան, Մելինե Գալոյան:

Նմանատիպ նյութեր