2270 դիտում
17:23 23-11-2019
Գերմանական Trio 3D-ն իր երևանյան համերգը կնվիրի Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանին
Գերմանական Trio 3D-ն, որն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում, իր երևանյան համերգը կնվիրի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին: Համերգը կանցկացվի նոյեմբերի 24-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգի ընթացքում ելույթ կունենան երեք եղբայրներ, երեք երաժիշտներ Ադաքս Դորսամը (կիթառ), Մաթիաս Դորսամը (կլարնետ, բաս կլարնետ) և Ֆրանս Յուրգեն Դորսամը (ֆագոտ):
Ադաքսը՝ ռոքեր է, Մաթիասը՝ ջազմեն, Ֆրանց Յուրգենը՝դասական երաժիշտ: Նրանք կատարում են սեփական ստեղծագործությունների, փոփ երգերի և դասական մեղեդիների զարմանալի խառնուրդ, որոնք կախարդական կերպով շաղկապված են և մատուցվում են յուրահատուկ հնչողությամբ:
Երեք երաժիշտներն ուսանել են գերմանական լավագույն կոնսերվատորիաներում, բազմիցս հանդես են գալիս համերգներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
10:08 25-11-2014
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված երեկո. համաշխարհային պրեմիերա՝ «Պոետի կյանքը»
Այս բաժնից
721 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին