1148 դիտում
11:32 26-11-2014
Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է ամերիկահայ մի խումբ գործարարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ եւ քննարկել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր:
Արցախի ներդրումային հնարավորությունների մասին համապատասխան տեղեկություններ է ներկայացրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Սփյուռքի կողմից Արցախում բիզնես ծրագրերի իրականացմանը եւ փոխշահավետ կապերի զարգացմանը, ինչի համար մեր հանրապետությունում ստեղծված են բավականին բարենպաստ պայմաններ:
Այս փոխգործակցությունը Նախագահը որակել է նաեւ որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնության արտացոլում, որը ենթակա չէ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ազդեցությանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
4207 դիտում
10:51 12-11-2019
Լոս Անջելեսում Փաշինյանի հետ հանդիպմանը ամերիկայահայ գործարարների մի մասը լքել է դահլիճը․ «Իրատես»
2552 դիտում
11:13 27-11-2018
Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ
Այս բաժնից
1096 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն