211652_close_icon
views-count2543 դիտում article-date 11:13 27-11-2018

Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ

Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման եւ շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաեւ ապագայում:

Նմանատիպ նյութեր