211652_close_icon
views-count849 դիտում article-date 11:42 26-11-2014

Իրանի և «Վեցյակի» միջև հաջորդ բանակցությունները կարող են անցկացվել դեկտեմբերին. Kommersant

Իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցութւունները տապալելուց հետո նոև հանդիպում կարող է տեղի ունենալ Իրանի և «Վեցյակի» միջև՝ դեկտեմբերին: Այս մասին գրում է «Kommersant»- թերթը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին: «Բանակցությունների նոր փուլ կարող է կայանալ դեկտեմբերի 10-ին: Դա կլինի Վիեննայում Իրանի և «Վեցյակի» միջև նախարարական մակարդակով անցկացված և անարդյունք ավարտված բանակցություններից հետո առաջին խորհրդակցությունը»,-գրել է թերթը: Թերթի մեկ այլ աղբյուր փոխանցել է, որ ավելի շուտ, բանակցությունները կանցկացվեն փորձագետների մակարդակով, որոնց ավելի ուշ կմիանան բանակցող կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Նմանատիպ նյութեր