211652_close_icon
views-count1411 դիտում article-date 12:45 27-11-2014

Ղազախստանը դադարեցրել է Ռուսաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը

Նոյեմբերի 24-ից Ղազախստանը դադարեցրել է Ռուսաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը: Պատճառը, ինչպես նշել է «Սամրուկ-Էներգո» էլեկտրաբաշխիչ ընկերության նախագահ Ալմասադամ Սատկալիևը, ռուբլու արժեզրկումն է, հաղորդում է РБК-Украина-ն: «Մեզ ձեռնտու չէ ռուբլու արժեզրկման պայմաններում շարունակել էլեկտրաէներգիա մատակարարել Ռուսաստանին»,-ասել է նա: Հավելել է նաև, որ ածխի մատակարարման հարցում նախորս տարի՝ ընդհուպ, մինչև այս տարվա կեսերը, Ռուսաստան ածխի մատակարարումը իրականացվում էր պայմանագրով նախատեսված գնով, այսինքն՝ ավելի բարձր գնով, քան շուկայական գինն է: Իսկ հիմա ռուբլու արժեզրկման պատճառով ընկերությունը բախվում է մի շարք լուրջ խնդիրների:

Նմանատիպ նյութեր