Պիեռ Կարդենը բացել է իր թանգարանը
Օրերս լեգենդար դիզայներ, 92-ամյա Պիեռ Կարդենը բացել է իր թանգարանը Փարիզի Մարե թաղամասում:
Թանգարանում ցուցադրված են 200 նմուշներ, գլխարկներ, զգեստներ, կոշիկներ, կահույք և զարդեղեն: Կարդենը առաջինն է , ով սկսեց կարել ոչ թե չափսեր վերցնելով, այլ կարեց հագուստ ուղղակի բոլորի համար:
Նա ասել է, որ նորաձությունը կապ չունի ոճի հետ, դրանք երկու հակադրություններ են. նորաձևությունը անկայուն է, փոխվում է, իսկ ոճը՝ մնում:
Ի վերջո, նա նորաձևության համար արել է նույնը, ինչ Սթիվ Ջոբսը կիբեր աշխարհի համար: