Հոսնի Մուբարակը արդարացվել է
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակը արդարացվել է Կահիրեյի քրեական դատարանի կողմից:
Նա մեղադրվում էր կոռուպցիայի և Իսրայել գազ արտահանելու գործով:
Դատական նիստի արդյունքում նրան անմեղ են ճանաչել մեղադրանքի բոլոր հոդվածների մասով: Իսկ 2011թ-ի հեղափոխությանը մասնակցած ցուցարարների մահվան մեղադրանքի մասով դատավորները հրաժարվել են որոշում կայացնել, հայտնում է Itar-tass գործակալությունը: