211652_close_icon
views-count1549 դիտում article-date 15:52 03-12-2014

Սպիտակ Տունը գտնում է, որ Ռուսաստանը «Հարավային հոսք»-ը փակեց ճնշումների արդյունքում

Ամերիկյան իշխանությունները Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք» նախագծի փակումը համարել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների և ճնշումների արդյունք, հաղորդում է Rosbalt.ru-ն: «Արված հայտարարություններն իրականում Ռուսաստանի դեմ ուղղված մի շարք պատժամիջոցների և ճնշումների արդյունք է»,-ասել է ԱՄՆ Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մնարկ Սթրոխը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նախագծի փակման մասին՝ որպես պատճառներից մեկ նշելով այն, որ մինչև այժմ Բուլղարիայի կառավարությունը այդ երկրում գազատարի շինարարության թույլտվություն չի տվել:

Նմանատիպ նյութեր