211652_close_icon
views-count1323 դիտում article-date 16:54 03-12-2014

Ռուսաստանը կես դարով հետ է Բելառուսից ապրանքների անվտանգության հարցում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ՝ բելառուսական ապրանքները համապատասխանում են անվտանգության չափանիշներին և Ռուսաստանն իրավունք չունի որևէ պահանջ կամ դժգոհություն ներկայացնելու այդ հարցում: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է այսօր: «Եթե հարցը դնենք հետևյալ կերպ, թե, այնուամենայնիվ, որ ապրանքներն են առավել շատ անվտանգ՝ բելառուսակա՞ն, թե՞ ռուսական, դա ոչ միայն Բելառուսում, այլ նաև ռուսների մոտ ծիծաղ կառաջացնի, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը, թող չնեղանան ինձնից, կես դարով հետ է մնացելԲելառուսից ապրանքների անվտանգության հարցում»,-ասել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Россельхознадзор-ն արգելեց բելառուսական 18 սննդամթերքի ձեռնարկությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան՝ հայտարարելով, որ դրանք անվտանգության առումով չեն համապատասխանում սահմանվցած չափորոշիչներին:

Նմանատիպ նյութեր