Կոլորադոյում 6 կգ քաշով երեխա է ծնվել
Կոլորադոյում 6 կգ քաշով երեխա է ծնվել, ինչը զարմացրել է ինչպես ծնողներին, այնպես էլ բժշկական անձնակազմին:
Փոքրիկ աղջնակի քաշն ավելի շատ է, քան իր երկվորյակ քույրերի քաշը միասին՝ ծնվելուց:
Միա Յասմին Գարսիա անունով փոքրիկի հասակը 56 սմ է: Նա իրեն լավ է զգում և պատրաստվում է երջանիկ մայրիկի հետ դուրս գրվել հիվանդանոցից: