211652_close_icon
views-count1524 դիտում article-date 10:19 06-12-2014

Հայաստանից Վրաստան այցելողների թիվը աճել է 2.7 տոկոսով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ 2014 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 590 հազար 832 մարդ կամ 1.2 տոկոսով ավելի, քան 2013 թվականին: Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ՆԳՆ-ն: Նրանցից զբոսաշրջիկներ են 2 մլն 710 հազարը: Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ նշված ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան այցելողների թիվը նվազել է 7 տոկոսով, Ռուսաստանից և Ուկրաինայից՝ 8-ական տոկոսով, Ադրբեջանից՝ 0.8 տոկոսով: Սակայն, աճել է Հայաստանից Վրաստան այցելողների թիվը՝ 2.7 տոկոսով: Այս տարվա առաջին ինն ամիսներին ՀՀ-ից Վրաստան է մեկնել 940 հազար մարդ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր