211652_close_icon
views-count1174 դիտում article-date 23:33 31-05-2024

Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը՝ 2026-ի հունվարի 1-ից

«Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան որոշման ընդունման և ուժի մեջ մտնելու համար ժամկետ է սահմանվել 2026 թվականի հունվարի 1-ը։

Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, որը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Դեսպանությունը նշում է, որ այդ հաղորդագրությունը տարածել է Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր