990 դիտում
18:52 06-12-2014
Լեհաստանում սովետական և իտալացի զինվորների մնացորդներ են գտել
Լեհաստանի հարավ-արևմտյան մասում գտնվող Պշեմիսլ քաղաքի մոտակայքում՝ ուկրաինական սահմանից 12 կմ հեռու, հայտնաբերվել են ավելի քան 3000 սովետական և իտալացի զինվորների Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի մնացորդներ ՝ գերիների համար նախատեսված ճամբարի շրջակայքից: Դրանք հայտնաբերվել են 8 եղբայրական գերեզմանների արտաշիրիմումի ժամանակ: Զինվորների մեծ մասը մահացել է սովից, հիվանդություննեից, անմարդկային պայմաններում գտնվելուց:
Աշխատանքները տարվել են լեհ և ուկրաինացի պատմաբանների և հնէաբանների կողմից: Նրանք հայտնել են , որ գտածոների մեջ շատ են սովետական արտադրության անձնական իրերը: Երկու զինվորի ինքնությունն արդեն հաջողվել է պարզել:
Մասնագետների գնահատմամբ՝ այդ համակենտրոնացման ճամբարում կարող էին լինել ավելի քան 6000 մարդու մնացորդներ:
2015 թ-ին ուսումնասիրությունից հետո դրանք կտեղափոխվեն Պշեմիսլի զինվորական գերեզմանատուն, ուր արդեն կան 1963թ-ին հայտնաբերված ավելի քան 1500 զինվորների գերեզմաններ:
Նմանատիպ նյութեր
2714 դիտում
21:51 06-08-2014
Խակասիայում երեխաները հնագույն մարդու մնացորդներ են գտել
2200 դիտում
23:32 16-11-2014
Անհետ կորած սովետական զինվորների գերեզմաններ են գտնվել
Այս բաժնից
601 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
910 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
748 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին