211652_close_icon
views-count1481 դիտում article-date 20:21 06-12-2014

Էստոնիայից հայտնել են ռուսական ռազմաօդային ուժերի ակտիվության մասին

Էստոնիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Բալթիկ ծովի տարածքում ռուսական ռազմաօդային ուժերի կողմից տարօրինակ ակտիվություն է նկատվում: Ըստ նրանց տվյալների՝ միջազգային օդային տարածքում մեծ թիվ են կազմում ռուսական ինքնաթիռները, որոնք դեպի Կալինինգրադի կողմ են ուղևորվում: Նրանց շարքում կան նաև ռմբակոծիչներ: Նշվում է նաև որ էստոնական ռազմական ուժերը բոլոր անհրաժեշտ տվյալներն ունեն այս ամենի մասին, իսկ երկրի անվտանգությունը պաշտապանում են նաև ՆԱՏՕ-ի կործանիչները:

Նմանատիպ նյութեր