211652_close_icon
views-count5457 դիտում article-date 17:37 07-08-2016

Վրաստանում Էստոնիայից, Ռուսաստանից և Իսրայելից լեռնագնացներ են զոհվել

Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուշբա լեռան վրա հայտնաբերվել են 4 օտարերկրացի լեռնագնացների մարմիններ: Մահացած օտարեկրացիների անունները չեն հրապարակվել, սակայն նշվում է, որ նրանցից մեկը ռուսաստանցի է, մեկը` էստոնացի, երկուսը` Իսրայելի քաղաքացիներ: Նախնական տեղեկություններով` լեռնագնացները ընկել են անդունդը և տեղում մահացել: Ավելի ուշ Էստոնիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ զոհվածների մեջ Էստոնիայի քաղաքացի չկա: Զոհվածների մարմիները ուղղաթիռով տեղափոխվել են Թբիլիսի:

Նմանատիպ նյութեր