Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան
Այսօր՝ ժամը 05.36-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Սպիտակ հատվածի 21-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գրանդ Չերոկի» մակնիշի 34 ԼՏ 806 պետհամարանիշով ավտոմեքենան: