Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes մակնիշի ավտոմեքենան
Ապրիլի 12-ին, ժամը 16։58-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Նալբանդյան փողոցի թիվ 136 շենքին հարակից տարածքից արգելափակումից դուրս են բերել «Mercedes atego» մակնիշի 35 DV 751 պետհամարանիշով ավտոմեքենան: