Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան
Ապրիլի 9-ին, ժամը 12:13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի 34 ZP 736 պետհամարանիշով ավտոմեքենան: