211652_close_icon
views-count1253 դիտում article-date 09:44 08-12-2014

Նուրսուլթան Նազարբաևի մասին 4-րդ ֆիլմն է թողարկվել. տեսանյութ

Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի մասին արդեն 4-րդ ֆիլմն է թողարկվել, որը «Առաջնորդի ուղին» ֆիլմաշարի շարունակությունն է: Ֆիլմում նկարահանվել է ղազախ դերասան Նուրլան Ալիմջանովը, ով ֆիլմի շնորհանդեսից հետո Ղազախստանի ժողովրդական արտիստի կոչում է ստացել: Բացի այդ, նկարահանվել են նաև ռուսական աստղեր Վալենտին Գաֆտը, Եվգենի Ստիչկինը, Վիկտոր Սուխարուկովը: Այս Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է երիտասարդ Նուրսուլտանը քայլեր անում քաղաքականության մեջ, երբ նրան նշանակում են կուսակցության խորհրդի քարտուղար: Ֆիլմի սցենարը գրվել է նախագահի ստեղծագործությունների հիման վրա: Նա թողարկել է մի շարք գրքեր, աշխատություններ և իր ամենահաջողված ելույթները: Ինչպես հայտնում են լրատվամիջոսցները՝ Նազարբաևը անձամբ եկել է նկարահանման վայր և ցանկություն է հայտնել ֆիլմում ավելի շատ անկողնային տեսարաններ նկարահանել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր