211652_close_icon
views-count1483 դիտում article-date 10:04 09-12-2014

Սեյրան Օհանյանը՝ Սուրբ ծննդյան խաչի կնքահայր ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, որին հաջորդելու է Ջրօրհնեքը, տեղի է ունենալու մի բան, որը, ըստ էության, մեսիջ է ողջ քաղաքական դաշտին, ինչպես նաև հանրությանը։ Ջրօրհնեքի արարողության ընթացքում Հայ առաքելական եկեղեցում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է սուրբ Մյուռոնի աղավնին, պատարագիչ եկեղեցականը Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը։ Եվ ահա, ինչպես խոսվում է իշխանության վերին օղակներում, այդ օրվա խաչի կնքահայրը պլանավորված է, որ լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր