211652_close_icon
views-count3049 դիտում article-date 20:05 18-01-2022

Լիբանանահայ երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանը շքեղ մկրտության կնքահայր է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լիբանանահայ սիրված ու ճանաչված երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանը, ում հանդիսատեսը ճանաչում է որպես Ռազի, օրերս դարձել է իր եղբոր դստեր մկրտության կնքահայրը: 

Մենք կարողացել ենք պարզել, որ մկրտության աննախադեպ արարողությունն իրակացվել է Անթիլիասի (Լիբանան) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, այն հիշարժան է եղել հատկապես ներկաներով՝ եպիսկոպոսներ, բարձրաստիճան շատ հոգևորականներ։ Մկրտության արարողությունը նախագահել է Լիբանանի թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը։

Նշենք, որ Ռազին բնակվում և գործունեություն է ծավալում Լիբանանում, բայց շատ հաճախ է լինում Հայաստանում: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Ռազին Երևանում ներկա գտնվեց իր ընկերոջ՝ սիրված երգիչ Սևակ Ամրոյանի, հարսանյաց արարողությանը։ Ռազմիկ Ճուլֆայեանը նաև աչքի է ընկնում բարեգործական գործունեությամբ՝ օգնելով լիբանանահայ երեխաներին և ուսանողներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր