890 դիտում
16:49 10-12-2014
Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքը՝ քննարկումների առանցքում
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են պետական գերատեսչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Ֆինանսների նախարարը վերահաստատել է ծրագրի նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման, անվտանգության ապահովման և սահմանների համալիր կառավարման ոլորտում տարածաշրջանային համագործակցության խորացման առումներով: «Մենք թևակոխում ենք ծրագրի ավարտական փուլ, որի արդյունքում բիզնեսն ու ֆիզիկական անձինք կունենան բավարար պայմաններ՝ սահմանահատումն առավել սահուն իրականացնելու համար»,- նշել է նախարարը: ՀՀ Նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը ծրագրի եզրափակիչ փուլի աշխատանքները հաջողությամբ ավարտելու համար կարևորել է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի միավորումը: Նիստի ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, քննարկվել են խնդիրներն ու նախանշվել առաջիկա անելիքները: Քննարկվել են նաև ծրագրի իրականացման ընթացքի հետագա ուշացումների բացառմանն ուղղված քայլերը: ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան, բարձր գնահատելով ՀՀ կառավարության հետ ձևավորված համագործակցությունը, կարևորել է քննարկումը՝ ծրագրի ընթացքին հետևելու և հետագայի համար անհրաժեշտ որոշումներ ընդունելու առումներով:
«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է: 60.6մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին: Այն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գրասենյակը:
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
18:48 07-07-2015
Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ամփոփիչ փուլը` քննարկումների օրակարգում
967 դիտում
10:45 10-09-2024
Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացքը
1686 դիտում
15:08 20-07-2015
Բագրատաշենի անցակետերի արդիականացման գործընթացը վճռական փուլում է
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»