1689 դիտում
15:08 20-07-2015
Բագրատաշենի անցակետերի արդիականացման գործընթացը վճռական փուլում է
Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման գործընթացը Ֆինանսների նախարարի անմիջական հսկողության ներքո է: Ծրագիրն ամփոփիչ փուլում է: «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են միջազգային կառույցների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
«Ծրագրի իրականացման արդյունքում ֆիզիկական անձինք և բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ»,-նշել է նախարարը: Գուգարքի տարածաշրջանային մաքսատանն ընթացող խորհդակցության օրակարգում սահմանային անցակետերի արդիականացման հարցն է: Մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի ղեկավարությամբ ակտիվ քննարկումներ են ծավալվում՝ ծրագրի ավարտական փուլին առնչվող բոլոր խնդիրների վերհանմանն ու լուծմանը միտված:
«Ծրագիրը վճռական փուլ է թևակոխել. արդյունքների մասին պարբերաբար ներկայացվում է Ֆինանսների նախարարին»,-տեղեկացրել է մաքսատան պետը: Ընթացքի մեջ է Բագրատաշենի անցակետի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: ««Ռապիսկան»-ի շենքի բետոնային աշխատանքները նույնպես ավարտված են. մասնագետներն այժմ անգլիացի գործընկերների հետ քննարկում են տանիքի շինանանյութի առանձնահատկությունը՝ հետագայում թանկարժեք սարքավորումն արտաքին ազդեցությունից պաշտպանելու նպատակով,-ընդգծել է Սամվել Սաֆարյանը: Ա
յսպիսով, շուրջ 70 տոկոսով պատրաստ է Բագրատաշենի արդիականացված սահմանակետը, ու, թեպետ եղանակային պայմանները ժամանակ առ ժամանակ խանգարում են շինարարական աշխատանքներին, սակայն մաքսատան պետի վստահեցմամբ՝ ժամանակակից անցակետը շահագործման կհանձվի ըստ ժամանակացույցի: Շինարարարական աշխույժ եռուզեռը, սակայն, չի խոչընդոտում սահմանային ակտիվ անցուդարձին: Բագրատաշենի արդիականացված անցակետով սահմանահատումը շուտով նոր պայմաններում կընթանա. սահուն, արագ` հաշված րոպեների ընթացքում:
[b] ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
890 դիտում
16:49 10-12-2014
Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքը՝ քննարկումների առանցքում
1161 դիտում
18:48 07-07-2015
Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ամփոփիչ փուլը` քննարկումների օրակարգում
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան