730 դիտում
14:32 11-12-2014
Մայրաքաղաքում շարունակվում է դեկորատիվ ծառերի աշնանային էտը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 5-ից մեկնարկել է ծառերի և թփերի աշնանային սանիտարական էտը:
Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող այս գործընթացը վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը: Հիմնականում էտվում են թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիներն ու անկման վտանգ պարունակող ծառերը։
Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության հիման վրա խոր էտ կատարվում է միայն թեղի և առանձին դեպքերում բարդի տեսակի ծառերի դեպքում, քանի որ, այդպիսով, հենց առաջին տարվա ընթացքում դրական ազդեցություն կապահովվի աճի, տերևների մեծության, հիվանդությունների նվազեցման, արտաքին տեսքի կարգավորման, ծառերի կենսունակության և զարգացման վրա։
Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Նախատեսվում է աշնանային էտի ժամանակահատվածում ձևավորել շուրջ 6000 ծառ։
Նմանատիպ նյութեր
976 դիտում
14:48 30-11-2015
Մայրաքաղաքում շարունակվում է ծառերի աշնանային էտը
924 դիտում
16:55 02-11-2015
Մայրաքաղաքում սկսվել է ծառերի աշնանային էտը
888 դիտում
14:08 03-11-2015
Երևանում ծառերի աշնանային էտը կիրականացվի սահմանված ժամանակացույցով
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին