Մեծ Բրիտանիայում վերջին 200 տարում ամենացուրտ ձմեռը կլինի
Մեծ Բրիտանիայի հայտնի օդերևութաբան Ջեյմս Մեդենը կանխատեսել է, որ այս տարի Բրիտանիայում ձմեռը ցրտաշունչ է լինելու:
Այն վերջին 200 տարվա ամենցուրտ ձմեռն է լինելու, որ իր ցածր ջերմաստիճանով գերազանցելու է 1963թ-ի ձմեռը:
Նա խորհուրդ է տվել մարդկանց նախապատրաստվել՝ ունենալ անհրաժեշտ վառելիք՝ տները տաքացնելու համար:
Անոմալ այդ ցրտերը կսկսվեն հաջորդ տարվա սկզբից և կտևեն 1 ամիս:
Նման եղանակը պայմանավորված է Ատլանտյան օվկիանոսում մակերեսային հոսանքների սովորականից ցածր ջերմաստիճանով, որի պատճառով «Գոլֆստրիմ» տաք հոսանքը չի կարող պաշտպանել կղզին հյուսիսի սառը հոսանքներից: