-61 °C...Անտարկտիդայում գրանցվել է ամենացուրտ ձմեռը
Գիտնականներն այս տարվա ապրիլ ամսից մինչև սեպտեմբեր ամսին ընկած ժամանակահատվածում գրանցել են մինուս 61 աստիճան միջին ջերմաստիճան։ Այդ մասին հայտնում է Around the World պորտալը` վկայակոչելով Live Science-ը:
Վերոնշյալն ամենացածր ջերմաստիճանն է 1957 թվականից ի վեր: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1976 թվականին, երբ Անտարկտիդայի միջին ջերմաստիճանը իջել էր մինչև մինուս 60.6 աստիճան:
Փորձագետների կարծիքով` Անտարկտիդայում անցած ձմեռը մոտ 30 աստիճանով ավելի ցուրտ է եղել, քան 30 տարվա միջին ջերմաստիճանն էր: Հատկանշական է, որ անցած ամառն ամբողջ աշխարհում դարձել է վերջին տարիների ամենաշոգերից մեկը: