Ավստրալիայում զինյալը պատանդ է վերցրել սրճարանում գտնվող մարդկանց
Ավստրալական Սիդնեյ քաղաքի Lindt սրճարանում զինված անհայտ անձը պատանդ է վերցրել սրճարանում գտնվող մարդկանց, իսկ սրճարանի պատուհանից կախվել է սև դրոշ՝ արաբական գրությունով:
Ոստիկանությունը փորձում է կապ հաստատել զինված իսլամիստի հետ:
Ինչպես հայտնում են լրատվալիջոցները, 3 պատանդի արդեն հաջողվել է դուրս վազել սրճարանից: