211652_close_icon
views-count1318 դիտում article-date 10:27 15-12-2014

Թուրքիայում հայտնի լրագրողներ են ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը ռեյդեր է անցկացրել երկրի մի շարք քաղաքներում. ձերբակալվել են 24-ից ավելի հայտնի լրագրողներ: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ձերբակալված լրագրողները համարվում են «Հիզմեթ» շարժման համախոհներ, որը ղեկավարվում է ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ առաջնորդ և նախագահ Էրդողանի համար 1 թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմից; Թուրքական Anadolu գործակալությունը փոխանցում է, ձերբակալվածների մեջ են խոշորագույն «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին և այլք: Ստամբուլի գլխավոր դատախազի տարածած հայտարարության մեջ ասված է, որ ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական խմբավորում ստեղծելու և իշխանություններին վարկաբեկելու մեջ:

Նմանատիպ նյութեր