211652_close_icon
views-count1539 դիտում article-date 00:16 01-09-2015

Թուրքիայում բրիտանացի լրագրողներ են ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել են երկու բրիտանացի լրագրողներ՝ «ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեղադրանքով»: Vice News լրատվականի աշխատակիցներ Ջեյք Հանրահանը եւ Ֆիլիպ Փենդլբերին ձերբակալվեն են իրենց թարգմանչի եւ վարորդի հետ միասին: Վերջինիս բաց են թողել: Լրագրողների փաստաբանի խոսքով՝ նրանց մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ու քուրդ-զինյալների հետ կապեր ունենալու մեջ: Vice News-ը մեկնաբանել է կատարվածը՝ նշելով, որ լրագրողներին ներկայացված մեղադրանքն անհիմն է:

Նմանատիպ նյութեր