211652_close_icon
views-count1500 դիտում article-date 16:53 15-12-2014

«Սելֆի»-ներ՝ ահաբեկչության ֆոնին. ֆոտոշարք

Սոցցանցերի օգտատերերը քննադատել են այն զբոսաշրջիներին և բնակիչներին, ովքեր Սիդնեյի՝ ահաբեկչի կողմից գրավված սրճարանի ֆոնին «սելֆի»-ներ են արել և հրապարակել իրենց էջերում: Twitter-ի օգտատերերը նշում են, որ բոլոր նրանք, ովքեր նման լուսակարներ են անում դժբախտության ֆոնին, անհրաժեշտ է վերանայել իրենց կյանքի արժեքները: Մարդկանց նման արարքն անընդունելի է, և նրանք անխիղճ են: Ռուս հոգեթերապևտ Լյուդմիլա Սլովեսնովան բացատրել է նման երևույթը բարեկեցիկ երկրների հոգեկերտվածքով: Նա ասել է, որ Ավստրալիան խաղաղ երկիր է, սակայն այդ միապաղաղ խաղաղությունը հոգնեցուցիչ է եղել, մարդիկ զգացել են վտանգ, սակայն վստահ են եղել, որ իրենց կյանքին վտանգ չի սպառնում, դա նաև ավելացնում է ադրենալինը: Մարդկանց այսպիսի վարքը և՛ վտանգ է, և՛ ցույց է տալիս վտանգի գիտակցումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր