Վաշինգտոնը և Թբիլիսին ռազմավարական գործընկերության շրջանակում հանդիպում կանցկացնեն
Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ-Վրաստան ռազմավարական խարտիայի շրջանակներում կկայանա հանդիպում երկու երկրների միջազգային հարաբերությունների և մշակութային փոխանակման աշխատանքային խմբերի միջև:
Վրաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Դավիդ Կերեսելիձեն նշել է, որ վրացական խումբը ներկայացնելու են Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիդ Դոնդուան և Հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի առաջին տեղակալ Կետևան Ցիխելաշվիլին:
«Քննարկվելու են հասարակական առողջապահության,մշակույթի, կրթության և գիտության ոլորտներին վերաբերող հարցեր: Ինչպես հայտնի է, նախորդ տարի Վրաստանն ընդգրկվել է 20 երկրների ցուցակում, որոնք մասնակցում են ԱՄՆ-ի նախաձեռնած նորարարության և գոևծընկերության, գիտության, ինչպես նաև տեխնոլոգիաների ծրագրին»,-նշել է Ցիխելաշվիլին: