211652_close_icon

Մոսկվան և Վաշինգտոնը Ուկրաինայի ճգնաժամի հարցով երկկողմ խորհրդակցություններ կանցկացնեն

views-count884 դիտում article-date 09:27 30-05-2015
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն նպատակային են համարել ռուս-ամերիկյան երկխոսություն սկսելը՝ հանուն ուկրաինական հակամարտության կարգավորման: Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Սոչի կատարած այցելությունը՝ նա նշել է, որ ոչ միայն Ռուսաստանի, այլ հակամարտության կարգավորման բանակցային մյուս կողմերի շահերից ելնելով՝ նպատակային համարվել հակամարտության կարգավորման շուրջ կարծիքների փոխանակում սկսելը, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես են ազդում ամերիկացիները Կիևի վրա և ինչպիսի արդյունքներ դրանք կարող են տալ Լուգանսկի և Դոնեցկի հետ աշխատելիս:

Նմանատիպ նյութեր