13314 դիտում
17:04 18-12-2014
Ծեծկռտուք՝ Երևանի բժշկական համալսարանի հնդիկ ուսանողների միջև
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «ձախ թմբկաթաղանթի թափածակում», «քթի միջնապատի դեֆորմացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, Դելլի քաղաքի Ռոհինի փողոցի բնակիչ, 22-ամյա Սուշանտ Թոմարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սովորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսում և ժամանակավորապես բնակվում է Երևան քաղաքի Արաբկիր 51 փողոցի 9-րդ շենքում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17;00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 6 շենքում, որն ավելի շատ հայտնի է որպես Զեյթունի ուսանողական հանրակացարան, Ս. Թոմարը վիճաբանել է համակուրսեցու՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Շեկար Աուանայիի հետ: Վերջինս նույնպես սովորում է նույն համալսարանի 4-րդ կուրսում:
Պարզվել է, որ Ս. Թոմարին մարմնական վնասվածքը հասցրել է Շ. Աուանային:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում:
Նմանատիպ նյութեր
9420 դիտում
11:01 03-09-2016
Ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում. Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներն իրար են ծեծել
Այս բաժնից
1783 դիտում
20:25 27-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (29.12.2024 թ․)