211652_close_icon

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի որդին քաղաքական դաշտ է մտնում

views-count1308 դիտում article-date 10:51 19-12-2014
Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի որդին՝ Ահմեթ Օզալը, քաղաքական կուսակցություն է ստեղծել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Կուսակցությունը ստացել է «ANA Parti» անվանումը,իսկ նրա գործունեությունը հիմնված կլինի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարների վրա: Ներկա պահին Թուրքիայում 76 քաղական կուսակցություն կա: Այդ երկրի խորհրդարանում ներկայացված են ընդամենը 4-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում»-ը, Ազգային հանրապետական կուսակցությունը, Ազգային գործողությունների կուսակցությունը և քրդամետ Ազգերի ժողովրդավարական կուսակցությունը:

Նմանատիպ նյութեր