211652_close_icon
views-count1357 դիտում article-date 14:54 20-12-2014

Կանադան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական նոր պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի համար: Մասնավորապես, արգելվել է ռուսաստանցի և ուկրաինացի 20 քաղաքացիների մուտքը Կանադա, արգելվել է նաև նավթի որոնման տեխնոլոգիաների ներմուծումը Ռուսաստան: Կանադայի վարչապետն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության սկզբից պուտինյան ռեժիմը մշտապես խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անկախությունը:

Նմանատիպ նյութեր