211652_close_icon
views-count842 դիտում article-date 16:45 22-12-2014

Լեհաստանը կոչ է արել ԵՄ երկրներին միացյալ ճակատով պայքարել Ռուսաստանի դեմ

Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան կոչ է արել Եվրամիության բոլոր անդամ պետություններին գործել միասնական ճակատով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում, որպեսզի Մոսկվային ստիպեն փոխել Ուկրաինայի հանդեպ որդեգրած իր դիրքորոշումը, գրում է Bloomberg պարբերականը: «Հետևողոկանությունը և ԵՄ-ի հետ ընդհանուր դիրքորոշման համաձայնեցումը կարող է միակ ճանապարհը լինել, որի միջոցով կստիպենք Մոսկվային փոխել իր դիրքորոշումը դադարեցնելու միջազգային նորմերի խախտումը և բանակցություններ սկսելու ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր