211652_close_icon
views-count3297 դիտում article-date 18:20 22-12-2014

Արմեն Մարտիրոսյան. «Մի՛ եղեք իդիոտիս, պարոնայք, ու մի՛ խանգարեք ուրիշներին՝ չլինել իդիոտիս». 168.am

«Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը դժգոհ է անցնող՝ 2014 թվականից: Թեև այս տարի մեծածավալ գրքեր են հրապարակվել, կարևորագույն նախագծեր են ձեռնարկվել, գիրքն ու ընթերցանությունն այս տարի ավելի շատ է քարոզվել, այնուամենայնիվ, տարին այնքան էլ հաջող չէր: «Վաճառքները, ցավոք, նվազման տենդենց ունեն…»,- ասել է նա 168.am-ի թղթակցի հետ զրույցում: Այնուամենայնիվ, Ա. Մարտիրոսյանը մեծ սպասելիքներ ունի 2015-ից. «Ես շատ խոստումնալից տարի եմ սպասում` հատկապես քաղաքական առումով: Ու հենց հիմա ընթերցողներից մի քանիսը կասեն` ա՜, էլի քաղաքականացրեց: Այո, պարոնայք, քաղաքականացրեցի, քանի որ քաղաքականացնելու հականիշը գեղականացնելն է: Երկրորդ` պարոնայք, մի՛ ծուլացեք ու հենց հիմա փնտրեք ապուշ (идиот) բառի առաջացումը և նշանակությունը, կգտնեք իդիոտիսը (idiṓtēs), ու կտեսնեք` գրված է, որ դրանք այն մարդիկ են, որոնք քաղաքական-հասարակական կյանքով ակտիվ չեն զբաղվում, հին հունարենում առաջին նշանակությունը դա է: Մի՛ եղեք իդիոտիս, պարոնայք, ու մի՛ խանգարեք ուրիշներին՝ չլինել իդիոտիս, քանի դեռ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը շատ վատ ձևով զբաղվում է մեզնով: Այդ առումով` ես շատ-շատ լուսավոր ու մեծ փոփոխությունների տարի եմ սպասում»: Մանրամասներն՝ [url=http://168.am/2014/12/22/439627.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր