211652_close_icon
views-count1264 դիտում article-date 08:37 14-03-2014

Արմավիայի գրասենյակում մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ օրերս գնացել են «Արմավիա»-ի գրասենյակ՝ հերթական անգամ իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարները պահանջելու, սակայն հայտնաբերել են, որ գրասենյակը դատարկ է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինժեներներից մեկը զայրացած պատմեց. «Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահները այնտեղ չէին։ Մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան»։ Ինժեներից տեղեկացանք նաև, որ ընկերությունը միայն մի օդաչուին՝ Ավագ անունով 18 մլն դրամ գումար է պարտք»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր