Կոտայքի մարզպետարանը ավտոմեքենա է գնել. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ վերջերս Կոտայքի մարզպետարանը հրապարակել է «Նաիրիշին» ԲԲԸ-ի հետ դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագիրը, ըստ որի՝ մարզպետարանը 13 միլիոն դրամով նշված ընկերությունից մարզպետ Արամ Հարությունյանի համար ծառայողական ավտոմեքենա է գնել՝ 2014 թվականի արտադրության, մինչև 1000 կիլոմետր վազքով Toyota Camry:
Թերթը նշում է, որ «Նաիրիշին» ԲԲԸ-ն ուղիղ կապ ունի մարզպետի անձի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: