Հարավային Կորեայում ԱԷԿ-ի կառուցման ժամանակ 2 մարդ է զոհվել
Հարավային Կորեայի Ուլսան քաղաքում ատոմային էլեկտրակայանի կառուցման ընթացքում գազի արտահոսքի հետևանքով 2 մարդ է մահացել, 2-ը տուժել են:
Նրանցից 3-ը Hyundai Engineering and Construction ընկերության աշխատակիցներն են եղել, մեկը՝ սպասարկող անձնակազմից:
Լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել 3-րդ էներգաբլոկում:
Ժամանել են ոստիկանության աշխատակիցները և հրշեջները:
Ըստ Hyundai Engineering and Construction-ի՝ էներգաբլոկը 99 %-ով պատրաստ է: Այն պետք է գործարկվի 2015 թ-ի հունիսին: