Պուտինը և Էրդողանը հաստատել են, որ Թուրքիայում առաջին՝ «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ պլանի
News.am-ը գրում է. Ռուսաստանը եւ Թուրքիան կշարունակեն առաջին թուրքական ԱԷԿ-ի՝ «Ակկույու»-ի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակում, երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո, որը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, տեղեկացրել է «Комсомольская правда»-ն։
«Նախագահ Էրդողանը եւ Ռուսաստանի նախագահ Պուտինը հաստատել են իրենց վճռականությունն այն հարցում, որպեսզի «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի կառուցումն իրականացվի պլանին հանմապատասխան»,- նշվել է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։
Տեղեկացվել է նաեւ, որ Թուրքիայի նախագահն առաջարկել է միջնորդել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում առաջին՝ «Ակկույու» ատոմային էլեկտրակայանը պետք է սկսի աշխատել 2023թ., երբ նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ 22 մլրդ դոլար կներդնի «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման համար։