Ճապոնիայում 37 հազար հավ է ոչնչացվել
Ճապոնիայի Խոնսյու կղզու հարավային հատվածի իշխանությունները որոշել են 37.000 հավ ոչնչացնել թռչնագրիպի տարածման պատճառով, որը սկսվել է Նագատո քաղաքի տնտեսություններից մեկում: Թռչնաֆաբրիկայի աշխատակիցները հայտնաբերել էին 20 թռչուն: Անասնապահական զննումը ցույց էր տվել, որ դրանք անկել են թռչնագրիպից: Միյադզակի շրջանում արդեն 42.000 հավ է ոչնչացվել:
Իշխանությունները չեն բացառում, որ համաճարակը կընդգրկի նաև հարևան շրջանները:
Հիշեցնենք , որ ճապոնիայում այս տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է թռչնագրիպը համատարած տարածվում գտնում, ինչի պատճառով արդեն 150.000 հավ է ոչնչացվել: