Ամանորյա հանդես Իջեւանում՝ անապահով ընտանիքների երեխաների համար
Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ «Ընտանեկան նպաստ» համակարգում գրանցված անապահով 50 ընտանիքների երեխաների համար ամանորյա հանդես էր կազմակերպվել՝ մարզկենտրոն Իջևանի «Մադագասկար» մանկական սրճարանում:
Ուրախ տրամադրությունն էր մթնոլորտի տերը, երեխաներին այցելել էին Ձմեռ պապն ու տարբեր մուլտ-հերոսներ: Երեխաները և համտեսում էին առատ սեղաններից, և ուրախանում, և խաղում: Իսկ վերջում նրանց սպասվում էր անակնկալ՝ Ձմեռ պապի նվերների տեսքով:
Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը: