211652_close_icon
views-count5264 դիտում article-date 15:50 02-01-2015

Ամանորի գիշերը գողություն են կատարել լրագրող Անի Գևորգյանի բնակարանից. Aravot.am

[url=http://www.aravot.am/2015/01/02/529785/]Aravot.am[/url]-ի տեղեկացմամբ՝ Ամանորի գիշերը գողություն են կատարել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի բնակարանից: Այդ մասին գրել է Անին` ֆեյսբուքյան իր էջում: «Գողացել են իմ անձնական Canon 6D տեսախցիկը, «Չորրորդ իշխանություն» խմբագրությանը պատկանող Canon 550 D տեսախցիկը ու եղբորս՝ newsline.am-ի օպերատոր Սարգիս Գեւորգյանի արխիվային եւ աշխատանքային նյութերով համակարգիչը ու էլեկտրոնային կրիչները: Քանի որ տանը ձեւականորեն բացված է ընդամենը մեկ-երկու դարակ, իսկ մյուս արժեքավոր իրերը իրենց տեղում են, ուրեմն սա ինֆորմացիոն պարունակություն եւ աշխատանքային կարեւորություն ունեցող տեխնիկական միջոցների նպատակային գողություն է»,-գրել է Անի Գեւորգյանը:

Նմանատիպ նյութեր