Նավթի գինը բարձրացել է
Bloomberg պարբերականը գրում է, որ այսօր առավոտյան գրանցվել է Brent տեսակի նավթի գնի բարձրացում մինչև 51,5 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Լոնդոնյան բորսայում Brent-ի փետրվարյան ֆյուչերսների գինը այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով բարձրացել է 0,68%-ով՝ հասնելով 51,5 $-ի՝ 1 բարելի դիմաց:
Իսկ այդ ընթացքում WTI տեսակի նավթի արժեքը Նյույորքյան էլեկտրոնային առևտրային բորսայում բարձրացել է 0,92%-ով՝ հասնելով 49,1 $-ի՝ 1 բարելի դիմաց: