Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր գործչի վրա կոշիկ են նետել. տեսանյութ
Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ վրդովված մի տղամարդ կոշիկ է նետել դեպի կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ հայտարարելով, թե իր հորը Քըլըչդարօղլուն շահագործում է, հաղորդում է թուրքական Haber գործակալությունը:
Կոշիկը կդիպչեր ընդդիմադիր գործչի գլխին, եթե նրա հետևում կանգնած կուսակցության անդամներից մեկը ձեռքի հարվածով այն մի կողմ չնետեր: